Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Դուք իմ ուրախությունն եք

Դուք իմ ուրախությունն եք
12.10.2024 | 00:14

Աստծո կանչը

Հոկտեմբերի 12

Նրանք քոնն էին, և Ինձ տվեցիր նրանց, ու

նրանք քո խոսքը պահեցին (Հովհ. ԺԷ. 6):

Հիշեք այս, երբ Աստծուն փառք կտաք Ինձ համար, որովհետև Ես այսպես գոհություն հայտնեցի Աստծուն` ձեզ` իբրև նվեր Ինձ տալու համար: Երկրի վրա ապրած Իմ դառնության ժամին` ուրախություն նշուլեց ու հրճվանքով լցրեց Ինձ` Իմ ցավի մեջ, քանի որ տեսա, որ Հորս կողմից Ինձ տրված հոգիները պահեցին Իմ խոսքը:

Մինչ այդ նրանք աչքի ընկնող որևէ գործ առանձնապես չէին կատարել, ինչպես որ արեցին հետո` Իմ Անունով և Իմ Անվան համար: Նրանք ոչ միայն լսողներ եղան, այլև` կատարեցին Իմ Խոսքը:

Դուք էլ կարող եք ուրախություն պատճառել Իմ Սրտին ձեր հավատարիմ ծառայոււթյամբ: Հավատարիմ ծառայություն` փոքր բաների մեջ, հավատարիմ եղեք:

Ձեր պարզ գործերը արեք Ինձ համար:

Դիտվել է՝ 121

Մեկնաբանություններ